ABNews

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար

Լուրեր | 2026/10/15 11:50

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար

ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է ընդունվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում ժամանակավորապես տեղակայել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Նպատակն է կանխարգելել Բունդիբուգյո վիրուսի (Էբոլա) ներթափանցումը Հայաստան՝ COP17 կենսաբազմազանության համաժողովի մասնակիցների ժամանման ֆոնին։

Ինչու է դա կարևոր. Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է Կենսաբազմազանության COP17 համաժողովը, իսկ հոկտեմբերի 16-ին՝ Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը: Մասնակիցներ են ժամանելու նաև ԱՀԿ-ի կողմից Էբոլայի (BVD) բարձր համաճարակաբանական ռիսկային գոտի դասված երկրներից (հատկապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, որտեղ արձանագրվել է 5,290 հաստատված դեպք և 2,516 մահ):

Վերահսկողության մեխանիզմն ու մանրամասները.

  • Ժամկետները. Հսկողությունը կգործի մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ՝ թիրախային չվերթների ժամանման ժամանակահատվածներում:

  • Նպատակային ստուգում. Սահմանափակումները չեն կրում համընդհանուր բնույթ (չվերթների կասեցում կամ մուտքի արգելք չի նախատեսվում): Վերահսկողությունը տարածվելու է միայն ԱՆ ռիսկային ցանկում ընդգրկված երկրներից ժամանողների վրա:

  • Առաջնային միջոցառումը. Ռիսկային գոտիներից ժամանող ուղևորների մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափում, ախտանշանների հայտնաբերում և 21-օրյա հսկողության վերաբերյալ իրազեկում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը