Արցախցիները կարող են ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի գումարները
Լուրեր |
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2024 թվականի հունվարի 18-ին ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հրամանագիրը: Ըստ կատարված լրացման, նախատեսվում է.
«Հոդված 38.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը 1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համապատասխան միջոցները փոխանցվում են անձի այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին սույն մասով սահմանված հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ինն ամսվա ընթացքում։»: Նշենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, այսինքն այն արդեն գործում է:
Ըստ կատարված լրացումների՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հանգամանք և դրանով սահմանված ինն ամսվա ժամկետի հաշվարկը սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվանից:
Դեռ 3 ամիս առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս, թե ինչպե՞ս է կազմակերպվելու արցախցիների կուտակային կենսաթոշակային համակարգի մաս կազմելը, պատասխանել էր. «Արցախցիներն իրենց առանձին կենսաթոշակային ֆոնդերն ունեն և դեռ քննարկումների կարիք կա՝ մեխանիզմների մշակման անհրաժեշտության, և երբ դրանք ստեղծվեն և շարունակականությունն ապահովվի, մեր հայրենակիցներն էլ արդեն տեղեկացված կլինեն»:
ՀՀ իշխանություններն այս հարցով ժամանակին ակնկարկել էին, որ այդ հարցով պետք է զբաղվեն Արցախի իշխանությունները՝ փորձելով ձեռքերը լվանալ և մի կողմ քաշվել: Հիմա Արցախի ԱԺ-ն «Կուտակային կենսաթոշակային» օրենքում լրացումներ է կատարել՝ հնարավորություն տալով մոտ 35000 արցախցիների ստանալ իրենց կենսաթոշակային հաշվին կուտակված գումարը: Խոսքը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կուտակված գումարների մասին է: Մեզ փոխանցեցին, որ միջինում 400-500 հազար ՀՀ դրամ կարող են կանխիկացնել արցախցիներն իրենց հաշիվներից: Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, որ շարունակվի կուտակվել իրենց աշխատավարձից գեներացվող գումարը կենսաթոշակային հաշիվներում, ապա արդեն իրենք են դիմում գրելու, որ ցանականում են շարունակել կուտակել գումարը:
Նշենք, որ Հայաստանն ու Արցախը կուտակային կենսաթոշակային մեկ համակարգում էին գտնվում։ Համակարգը Արցախում ներդրվել է 2019 թվականի հունիսից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/10 22:00
Մարտի 10-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/10 19:19
Մարտի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 10-ի բիզնես լուրերը
2026/03/10/ 22:00 -
Մարտի 10-ի կարևոր լուրերը
2026/03/10/ 19:19 -
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության համար վճարված հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.