Բնակարաններն առաջիկայում 10-15%-ով կթանկանան. պատճառները
Լուրեր |
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին ժամանակ ասել է, որ սակագների փոփոխության արդյունքում առաջիկայում առնվազն 10-15%-ի չափով բնակարանների գնաճ է լինելու։
«Դա ենթադրում է, որ այն ընտանիքներին, որոնք 800,000–ից 1 մլն դրամ եկամուտ ունեն, բնակարաններն այլևս հասանելի չեն լինելու»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Սաքապետոյանը նշել է, որ Երևանում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումներից առաջ անընդհատ շրջանառության մեջ էին դրվում տարբեր նոր վճարներ։
«Մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար, ապա կադաստրային, ջրային տրամադրման համար վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության հաստատման համար տեղական տուրք, շինթույլտվության երկարացման համար։ Անդրադարձ չեղավ նաև անցումային դրույթներին, այսինքն՝ երբ գոյություն ունեին սկսած նախագծեր, ներդրումներ, արդյունքում ունեցանք իրավիճակ, որ ընդունվեց ավագանու որոշումը բազմաթիվ հետևանքներով»,-ասել է նա։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/22 22:00
Հունվարի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/22 19:19
Հունվարի 22-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 22-ի բիզնես լուրերը
2026/01/22/ 22:00 -
Հունվարի 22-ի կարևոր լուրերը
2026/01/22/ 19:19 -
Կարիերայում մեծ փոփոխություն կատարելու ճիշտ ուղին․ չկորցնելով ինքնությունը
2026/01/22/ 18:22 -
Հայաստանը աշխարհի ամենատաք երկրների շարքում զբաղեցնում է 209-րդ տեղը
2026/01/22/ 17:11 -
Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է. Numbeo
2026/01/22/ 16:51 -
ՀՀ-ում մոպեդների, տրիցիկլների և կվադրոցիկլների համար ԱՊՊԱ պայմանագրերը պարտադիր կդառնան
2026/01/22/ 16:43 -
Թրամփը Դավոսում քննադատել է «կանաչ» էներգիան՝ այն անվանելով «պատմության ամենամեծ խաբեությունը»
2026/01/22/ 16:30 -
Վարկեր, ավիացիա, պետական գնումներ․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/01/22/ 16:09 -
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
2026/01/22/ 15:48 -
Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան
2026/01/22/ 14:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․