Tesla-ն հայտնել է առաջին Cybertrack-երի մատակարարման ժամկետը
Լուրեր |
Tesla ընկերությունը հայտարարել է, որ առաջին Cybertrack-երի զանգվածային մատակարարումները կսկսվեն նոյեմբերի 30-ից։ Ընկերությունը պլանավորում էր մոդելի զանգվածային մատակարարումները սկսել դեռ 2021-ին,- գրում է how2b.am-ը:
Ամսաթիվը հրապարակվել է X-ում Cybertruck-ի պաշտոնական հաշվի կողմից: TechCrunch-ը նշում է, որ այդ օրը Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Tesla գործարանում տեղի կունենա միջոցառում, որտեղ մի քանի գնորդներ կստանան մեքենաները։
Առաքման ամսաթիվը հայտարարվել է ընկերության 2023 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակման հետ մեկտեղ: Ըստ որի՝ եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 9%-ով՝ հասնելով 23,35 մլրդ դոլարի, զուտ շահույթը նվազել է 44%-ով՝ հասնելով 1,8 մլրդ դոլարի։
Tesla-ն նշել է, որ շահույթը նվազել է այդ թվում՝ տրանսպորտային միջոցների ցածր գների, արտադրական օբյեկտների արդիականացման ծախսերի ավելացման և Cybertruck-ի արտադրության, AI-ի և այլ զարգացումների պատճառով:
Իլոն Մասկը ներկայացրել է Cybertruck-ը 2019 թվականի նոյեմբերին։ Մեքենայի զանգվածային արտադրության մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է, իսկ 2023 թվականի հուլիսին ընկերությունը խոստացել է այն սկսել մինչև տարեվերջ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45 -
Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին
2026/05/08/ 15:35 -
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․