Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ-ում հունիսին գործազրկության մակարդակը հասել է 4.1%-ի՝ գրանցելով վերջին 2.5 տարիների առավելագույն ցուցանիշը։ Աշխատատեղերն ավելացել են 206,000-ով։
Ճապոնական բաժնետոմսերում արտասահմանյան ներդրումների մեկշաբաթյա ծավալը իենի թուլացման և արհեստական բանականության հետ կապված ոգևորության ֆոնին հասել է վերջին 2.5 ամիսների առավելագույն մակարդակին։ Nikkei ֆոնդային ինդեքսն աճել է 2.56%-ով, Topix-ը՝ 3.12%-ով։
ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրուքները նվազել են, իսկ ֆոնդային ինդեքսները նոր ռեկորդային բարձր արժեքներ են գրանցել՝ պայմանավորված գործազրկության բարձ ցուցանիշների հրապարակումից հետո Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների կրճատման հետ կապված սպասումների մեծացմամբ։
Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինն այս տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել է 87 դոլարը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախորդ օրը հրապարակված տվյալները նավթի պաշարների անկում էին արձանագրել։
ՌԴ կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է հուլիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ ավելի քան 1 տոկոսային կետով բարձրացման հնարավորության մասին։ Այժմ տոկոսադրույքը 16% է։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ-ն սառեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի
2026/01/15/ 12:14 -
Չինաստանը 2025-ի նոյեմբերին բնական գազի ներմուծման նոր պատմական ռեկորդ է սահմանել
2026/01/15/ 12:06 -
Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանում Փահլավիին աջակցելու մասին
2026/01/15/ 11:55 -
Փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվում է Միասնական զանգերի կենտրոնը՝ 112 հեռախոսահամարով
2026/01/15/ 11:38 -
Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/01/15/ 11:11 -
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
2026/01/15/ 09:57 -
Հունվարի 14-ի բիզնես լուրերը
2026/01/14/ 22:00 -
Հունվարի 14-ի կարևոր լուրերը
2026/01/14/ 19:19 -
Աշխատասիրությու՞ն, թե՞ տաղանդ․ որն է հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհը
2026/01/14/ 19:00 -
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
2026/01/14/ 16:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․