636 էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների հայտարարատու կարող է հետ ստանալ 2025-ին վճարված մաքսատուրքը. հրապարակվել է ցանկը
Լուրեր |
Դիմումը պետք է ներկայացվի բացառապես հայտարարատու հանդիսացած սուբյեկտի կողմից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ չեն օգտվել 636 տրանսպորտային միջոցի համար նախատեսված սակագնային արտոնությունից։
Նշվում է, որ նախատեսված 3000 տրանսպորտային միջոցից սակագնային արտոնությամբ օգտագործվել է 2364-ը, ինչի արդյունքում մնացել է 636 չօգտագործված միավոր։
Կառավարության նույն որոշման 2.2 կետի համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուները կարող են մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել սակագնային արտոնությունից՝ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար։
Այսպիսով, ցանկում ներառված 636 տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ արդեն վճարված մաքսատուրքի գումարը։ Ցանկը կազմված է ժամանակագրական հաջորդականությամբ՝ ըստ մաքսային հայտարարագրի կամ մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի և րոպեի։
Սակագնային արտոնությունը վերականգնելու նպատակով հայտարարատուները պետք է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ դիմեն մաքսային մարմին՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով համապատասխան դիմում։
Կոմիտեն ընդգծում է, որ դիմումը պետք է ներկայացվի բացառապես հայտարարատու հանդիսացած սուբյեկտի կողմից, իսկ դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի նույն սուբյեկտին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Օսկարի իրական արժեքը. ինչպես է մրցանակաբաշխությունը փոխում ֆիլմերի և ստուդիաների եկամուտները
2026/03/16/ 11:32 -
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09 -
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
2026/03/16/ 11:04 -
Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
2026/03/16/ 11:01 -
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին