Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվեց CaseKey խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին
Լուրեր |
Տեղի է ունեցել Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման քեյսի ներկայացումը: Հայաստանի տարբեր բուհերից մոտ 200 երիտասարդ ծանոթացել են առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին ու թիմերին է տրամադրվել ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենեցել են ընդամենը 72 ժամ։
Հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ իրենք ունեն ռազմավարական նախագծեր, որոնց իրականացման շնորհիվ ընկերությունը կկարողանա տարեցտարի բարձրացնել բաժնետոմսերի արժեքը․«Սակայն, որդեգրելով բաց ու թափանցիկ գործելաոճ, մենք ցանկանում ենք լսել երիտասարդ մասնագետների վերլուծությունների վրա հիմնված առաջարկները։ Վստահ եմ՝ դրանցից շատերը կլինեն կիրառելի և կօգնեն առաջին հանրային տելեկոմ ընկերությանը՝ հաջողելու»,-ասել է նա։
Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ամբողջ տարվա ընթացքում մասնակցել են թրեյնինգների և սովորել լուծել գործող բիզնեսների խնդիրներ: Վերջին 3 ամսվա ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 ԲՈՒՀ և կրթական կենտրոն, մի քանի ձեռնարկություն՝ տարբեր ոլորտներից, անցկացվել է 10-ից ավելի դասընթաց:
Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշել է․ «Անչափ ոգևորիչ է տեսնել, որ հայկական ընկերությունն իրականացնում է առաջնային հրապարակային տեղաբաշխում, և էլ ավելի ոգևորիչ է, որ երկարամյա փորձ ունեցող կազմակերպությունը հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս դառնալ այդ գործընթացի մասը և առաջարկել ընկերության ռազմավարական զարգացման սեփական մոդելը։ Մենք արդեն երրորդ տարին է, ինչ գործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, և վստահ ենք, որ այս գործակցությունը իր կարևոր տեղն ունի Հայաստանի կրթական և բիզնես ոլորտների զարգացման գործում»։
Բիզնես խնդրի ներկայացմանը հաջորդեց «Առաջնային հրապարակային տեղաբաշխում․ հնարավորություններ տնտեսության, ընկերության և հանրության համար» թեմայով պանելային քննարկումը։
Մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկած լուծումներից ընտրվելու են լավագույն 6-ը, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին։
https://www.youtube.com/watch?v=cKhYGCgdvI8
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․