ABNews
Ժամանակակից գյուղատնտեսությունն առանց նորարարությունների անհնար է իրականացնել
Լուրեր | 2022/10/27 08:39

«Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը» Հայաստանում անցկացվում է իններորդ անգամ. այս տարի փառատոնի հովանավորներից է ԱԿԲԱ Ֆեդերացիան:
Փառատոնի շրջանակում ներկայացված են Հայաստանի գյուղերի բարիքները, աշնանային բերքահավաքի արդյունքներն ու գյուղական խոհանոցի անկրկնելի համերը:
ԱԿԲԱ Ֆեդերացիան փառատոնում ներկայացնում է իր գործունեությունը, Ակբա բանկի պրոդուկտները, ինչպես նաև ԱԿԲԱ Ֆեդերացիայի հետ համագործակցող ընկերությունների արտադրանքները:
Փառատոնը լավ հարթակ է հետաքրքիր նախաձեռնությունների համար: Այն հովանավորելով` ԱԿԲԱ Ֆեդերացիան հնարավորություն է ընձեռում երիտասարդ ֆերմերային տնտեսություններին ներկայացնելու իրենց արտադրանքը:
«Այս միջոցառումը հովանավորել ենք այն նպատակով, որ երիտասարդ ֆերմերային տնտեսությունները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց արտադրանքը: Ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները պետք է շատ լինեն և մեր հիմնական ուղերձը, որ ցանկանում ենք տալ, այն է, որ ժամանակակից գյուղատնտեսությունն առանց նորարարությունների անհնար է իրականացնել, և երկրորդը, շատ կարևոր է, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն երիտասարդները: Այս փառատոնին մենք համատեղ տաղավարով ներկա ենք նաև NABU գերմանական բնապահպանական ընկերության հետ, որտեղ ներկայացնում ենք գյուղական տուրիզմի մեր լավագույն օրինակները: Ներկայացնում ենք նաև մեր Կորիզ հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում ֆերմերներին իրենց արտադրանքը վաճառել»,- նշել է ԱԿԲԱ Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
