«Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմն ամփոփել է 2023 թվականը
Լուրեր |
Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ամփոփել է 2023 թվականը: Ավելի քան 15 ընկերությունների ղեկավար կազմերը համախմբվել են խորհրդանշական վայրում: Ընկերությունների խումբը համախմբվելով մեկ տանիքի տակ՝ դարձել է մեկ ընտանիք և ունի միասնական տեսլական՝ Հայաստանի տնտեսական աճին նպաստելուն ուղղված գործում աջակցություն ցուցաբերելու հարցում: Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Գալաքսի»-ն ներկայանալի ձևաչափով ամփոփում է անցնող տարին և նախանշում հաջորդ տարվա անելիքներն ու զարգացման ուղղությունները՝ առանձնացնելու հետաքրքիր նախադեպերը, քաղած փորձը:
«Գալաքսի ընտանիքը տարեցտարի մեծանում է ինչպես ընկերությունների, այնպես էլ մասնագետների թվով: Մենք կարողացանք այս տարի մեր առջև դրված բոլոր ծրագրերը կատարել: Ակտիվ ենք եղել տարբեր սոցիալ-կրթական նախաձեռնություններում: Տարիների ընթացքում մեր թափանցիկ աշխատանքը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ձգտում են իրենց գիտելիքները ռեալիզացնել մեր ընկերություններից որևէ մեկում: Տարվա ամփոփումը մեզ համար ոչ թե ավարտ է, այլ նոր անելիքների մեկնարկ»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Գալաքսի» ընկերությունների խումբը մյուս տարի 25 տարեկան կդառնա: 15 անուն բրենդ, 250-ից ավելի միջազգային հեղինակավոր գործընկեր, 2,500 աշխատակից, 1 միլիոն ակտիվ հաճախորդային բազա. «Գալաքսի» ընկերությունները խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից է՝ իր համայնքով և կայացած ընկերություններով, որոնցից յուրաքանչյուրը ոլորտում առաջատար է: «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև բիզնես մշակույթ փոխող համակարգ է, որն առաջնորդվում է շարունակական կրթության, միասնականության և ամենօրյա աշխատասիրության սկզբունքներով:
Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրոշակակիրներից է: Անցնող տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել մեծածավալ օգնություն տրամադրել Արցախից տեղահանված հայրենակիցներին:
«Մենք՝ որպես բիզնես գործունեություն իրականացնող ընկերություն և որպես հայ մարդ, ցանկացել ենք իրենց կողքին լինել, քայլեր ձեռնարկել նրանց օգնելու համար: Այցելել ենք մարզեր, տեսել ենք այն ծանր վիճակը, որում գտնվում են մեր հայրենակիցները: Հանդիպել ենք մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու տեղը, իրենց երկիրը: Նրանք բնակություն են հաստատել Հայաստանում, և այն, ինչ մենք իրականացրել ենք ու դեռ շարունակելու ենք իրականացնել, հուսով ենք, որ կմեղմացնի նրանց հոգսը: Արցախի հետ տեղի ունեցածից հետո մենք միանգամից լծվեցինք արցախցիներին օգնելու գործին և 100 տոննա պարենային օգնություն տեղ հասցրինք Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած 5,000 ընտանիքների»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
Խմբի տարեվերջյան հավաքին մասնակցել են բոլոր ընկերությունների տնօրենները, ովքեր ներկայացրել են 2023-ին իրենց ընկերությունների ձեռքբերումներն ու բացթողումները և ապագայի հայեցակարգերով կիսվել գործընկերների հետ:
«Մեր ընկերությունն այս տարի կարողացել է ավելի ամրապնդել դիրքերը թիրախային խմբերի հետ աշխատանքում: Ներգրավել ենք նոր բրենդներ իրենց տեսականիով և կարողացել ենք վստահության այնպիսի մակարդակ ձևավորել, որը մեզ հնարավորություն է տալիս դիրքավորվել որպես վստահելի ու հոգատար ընկերություն»,-նշել է «Խրոնոգրաֆ» բարձր դասի բազմաբրենդային խանութների ցանցի տնօրեն Գաբրիել Ավետիսյանը:
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում գործող «Թայմ Հայաստան», «Թայմ Վրաստան» և «Թայմ Բելառուս» ընկերությունների գործադիր տնօրեն Արսեն Մնացականյանը նույնպես ներկայացրել է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում գործող բրենդի հաջողությունները:
«Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում մեր բրենդի ճանաչելիությունը տեղափոխվել է որակապես նոր մակարդակի, «Թայմ»-ը՝ որպես համահավաք հայկական բրենդ, օտարերկրյա սպառողին կարողացել է իր կողմը ներգրավել և դառնալ մրցունակ: Սա ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպես կարող է հայկական բիզնեսը մրցունակ դառնալ գերմրցունակ շուկաներում և գրավել իր նշանակալի տեղը»,-նշել է Արսեն Մնացականյանը:
Միջոցառման ընթացքում կարևոր դեր է հատկացվել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված նախագծերին: Առանձնացվել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրված օգնությունը, որի մանրամասների մասին պատմող տեսաֆիլմն ամբողջացրել է իրականացված մեծածավալ աշխատանքը: Բացի դա տեղի է ունեցել «Սուրբ ծննդյան» երգի պրեմիերան, որը կատարել են «Կաթիլ» բենդը և Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ ֆիլմի ռեժիսորը Արման Սուլեյմանյանն է: Երգի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը: Այսուհետ «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր կոմերցիոն տարածքներում կհնչի երգը:
Միջոցառման կազմակերպումը և տեսանյութերի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը:
***
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է 64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել 10,000-ից ավելի մարդիկ։
https://youtu.be/z6recEaklyY?si=rIQgPzyVCUgF2_eq
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․