ABNews

IDBank-ը, Իդրամը և Հայորդի նախաձեռնությունը հանուն արցախցի երեխաների

Լուրեր | 2023/12/25 12:30

IDBank-ը, Իդրամը և Հայորդի նախաձեռնությունը հանուն արցախցի երեխաների
IDBank-ը, Իդրամը և « Հայորդի» նախաձեռնությունը տոն են կազմակերպել արցախցի երեխաների համար: Տիկնիկային թատրոն` ներկայացում դիտելու են հրավիրել իրենց ընտանիքներում մարդկային կորուստ ունեցող արցախցի ավելի քան 300 փոքրիկների: Ներկայացման ավարտին երեխաներին են հանձնել նաև IDBank-ի և Իդրամի աշխատակիցների կողմից նախապատրաստած անհատական նվերները: Առաջին տարին չէ, որ IDBank-ի և Իդրամի աշխատակիցները անհատական նվերներ են պատրաստում երեխաների համար; Նախորդ տարիներին սահմանամերձ շրջանների երեխաներին էին ուրախցրել, այս տարի այդ ուրախության պակասն ունեն արցախցի երեխաները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը