Ճապոնիան չեղարկել է Ռուսաստանի հետ 15 համատեղ գիտական նախագծի ֆինանսավորումը
Լուրեր |
Վերջին մեկ տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարությունն ամբողջությամբ չեղարկել է Ռուսաստանի Դաշնության հետ առնվազն 15 համատեղ գիտական նախագծերի ֆինանսավորումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է Yomiuri թերթը։
Նշվում է, որ ամենանշանակալի նախագծերից մեկը, որի ֆինանսավորումն ամբողջությամբ դադարեցվել է, ճապոնացի և ռուս գիտնականների համագործակցությունն էր թռչնագրիպի դեմ պայքարում։ 2020-ից գործող նախագծի շրջանակներում ռուս գիտնականներն իրենց ճապոնացի գործընկերներին տրամադրել են թռչնագրիպի պոտենցիալ կրող Սիբիրից չվող թռչունների գենետիկ տվյալներ: Այս տվյալների հիման վրա ճապոնացի փորձագետները միջոցներ են մշակել երկրում վարակի տարածման դեմ։ Տեղացի փորձագետները մտավախություն ունեն, որ առանց Ռուսաստանից համապատասխան տվյալներ ստանալու՝ Ճապոնիայում թռչնագրիպի տարածմանը հակազդելու աշխատանքները կարող են ավելի բարդանալ։
Թերթի փոխանցմամբ՝ Ճապոնիան չեղարկել է նաև Մոսկվայի պետական համալսարանի հետ համատեղ գիտական նախագիծը՝ կապված ցունամիների և հրաբխային ակտիվության ուսումնասիրության հետ։
Չեղարկվել է նաև «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի հետ կապված առնվազն երկու գիտական նախագծի ֆինանսավորումը։ 2021 թվականի դեկտեմբերից ճապոնացի և ռուս գիտնականները համատեղ վերլուծում են կայանի հալված միջուկային վառելիքի խնդիրը՝ հուսալով գտնել այն անվտանգ հեռացնելու ուղիները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․