Թումո ակադեմիան գործարկման առաջին փուլում կտրամադրի ուսուցում 8 ոլորտում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն եւ ստեղծագրություն։
Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտում` այժմ աշխատող եւ մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաեւ Թումո Երեւանի համար։
«Ակադեմիայի ուսանողների հետ է աշխատելու մեր դասընթացավարների փորձառու թիմը: Թիմում են ոլորտի լավագույն մասնագետներ` թե՛ Թումոյում դասավանդման տարիների փորձ ունեցող մեր գործընկերները, թե՛ մեզ նոր միացած էքսպերտներ: Մշակելով ծրագրի բովանդակությունը` նրանք կփոխանցեն Թումոյի կրթական մեթոդաբանության յուրահատկությունները Ակադեմիայի ուսանողներին»,- ասել է ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը:
Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 եւ ավելի տարեկան լինելն է։
Մինչ 2023-ի ապրիլի 1-ը լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում՝ առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի եւ առաջադրանքի փուլերը, դրանք հաղթահարելու դեպքում կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից։
Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից եւ կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։
ABNews
Մեկնարկել է Թումոյի նոր նախագիծը` Թումո ակադեմիան
Լուրեր | 2023/02/28 06:14

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/14 12:50
Գազաբալոնների տեղադրումը պետք է իրականացվի բացառապես լիցենզավորված ընկերությունների կողմից. զգուշացում վարորդներին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ) հորդորում է վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին սեղմված բնական կամ հեղուկացված գազով աշխատող գազաբալոնային սարքավորումների տեղադրումն իրականացնել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսվարողների մոտ:Ինչու է դա կարևոր. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 26.1-ին հոդվածի համաձայն՝ գազաբալոնների տեղա...

Լուրեր | 2026/10/14 12:23
Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող 41 հողատարածք
Հայաստանի Հանրապետության դատախազությունը, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, դատախազական ներգործության և պետական շահերի պաշտպանության շրջանակում ներկայացված՝ դատարանի կողմից բավարարված հայցերի արդյունքում, Հայաստանի Հանրապետության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձրել 613,739,000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 41 հողատարածք։Մասնավորապես՝1. «Սևան»...

Լուրեր | 2026/10/14 12:22
Մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿ
ՊԵԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,հիգիենայի միջոցներ,հեծանիվ,ծխախոտի փոխարինիչներ,կենցաղային ապրանքներ,լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ...

Լուրեր | 2026/10/14 12:21
«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության...