ABNews
5 ամսվա տվյալով` Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ 385 միլիոն դոլարի ապրանք
Լուրեր | 2022/07/18 06:40

Հայաստանից այս տարվա առաջին հինգ ամսվա տվյալով արտահանվել է 1 միլիարդ 385 միլիոն դոլարի ապրանք` դա նախորդ տարվա համեմատ ավելի է 27,5 տոկոսով: Այդ ցուցանիշին զուգահեռ դեռ համարվում ենք ներմուծող երկիր: Արտահանման կառուցվածքում 30.2 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, որի զգալի մասը` 28 տոկոսը Ռուսաստանին: Արտահանման 25,3 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության երկրներին. հիմնականում Բուլղարիա 8,1 %, Նիդերլանդներ 7,2% եւ Գերմանիա 3,4: Մնացած 44,5 տոկոսն այլ երկրներին` Չինաստան, Շվեյցարիա, Իրաք եւ այլն: Հայաստանից արտահանվում է հիմնականում պտուղ-բանջարեղեն և հանքանյութ: Կառավարության առաջնահերթությունն է ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք արտահանելը: Նաև շեշտը դնել բարձրարժեք արտադրանքի վրա` Հայաստանը դարձնելով բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող երկիր: Նույն ժամանակահատվածում դրսից ապրանքների ներմուծումն աճել է 42.2 տոկոսով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
