5 կարեվոր որոշում՝ նոյեմբերի 6-ի Կառավարության նիստից
Լուրեր |
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, կայացած կառավարության նիստում ընդունվել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին, տրանսպորտային հաշվառման համակարգին, սոցիալական վճարումների ձևաչափին, կրթական հաստատությունների գույքային ապահովմանը և առողջապահական ոլորտում միջազգային ծրագրերի իրականացմանը։ Ստորև ներկայացված են նիստի հինգ առանցքային որոշումները։
1. Պաշտպանության նախարարությանը կտրամադրվի լրացուցիչ 4,37 միլիոն դրամ
Կառավարությունն ընդունեց որոշում, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 4 370 636 դրամ լրացուցիչ ֆինանսավորում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցները նախատեսված են կապիտալ ծախսերի գծով նախարարության ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման համար։ Տեղեկատվությունը նշված է որպես հույժ գաղտնի։
Գումարը կտրամադրվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցներից՝ ուղղվելով նախարարության կողմից իրականացվող 1169 ծրագրի 31001 միջոցառմանը։ Նշվում է, որ այս որոշումը չի հանգեցնի 2025թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության։
2. Տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացը կփոփոխվի
Կառավարությունը որոշեց կատարել փոփոխություններ տրանսպորտային միջոցների գրանցման կարգում՝ այն համապատասխանեցնելով հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին։
Ըստ նոր կարգավորման՝ պետական գրանցման ենթակա կլինեն նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք ունեն 0.25 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և կարող են զարգացնել 25 կմ/ժ-ից բարձր արագություն։
Փոփոխության նպատակն է ապահովել երթևեկության անվտանգությունը, քանի որ մինչ այժմ նման տեխնիկական տվյալներով միջոցները կարող էին շահագործվել առանց պետական գրանցման։
3. Թոշակները կվճարվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2025թ. հունվարի 1-ից բոլոր թոշակառուները թոշակը կստանան միայն անկանխիկ՝ էլեկտրոնային եղանակով։
Փաշինյանը նշեց, որ կանխիկ վճարումները հաճախ դառնում են չարաշահումների պատճառ, և անցումը ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի հնարավորություն կտա ապահովել թափանցիկություն և վերահսկելիություն։
Տարեցների համար, ովքեր բանկ հասնելու դժվարություն ունեն, նախատեսվում է բանկերի կողմից տեղում սպասարկում՝ քարտերի տրամադրման միջոցով։
4. Դպրոցներն ու մանկապարտեզները կսպասարկվեն նոր գույքով
Վարչապետը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները պետք է ապահովվեն նոր գույքով։
Նա ընդգծեց, որ մարզային այցելությունների ընթացքում նկատվել են դեպքեր, երբ դպրոցներում նոր գույքը պատշաճ կերպով չի օգտագործվում։
Կառավարությունը նախատեսում է անցկացնել պարբերական դասալսումներ՝ պարզելու, թե որքանով են լաբորատոր և մարզական գույքերը կիրառվում կրթական գործընթացում։
5. Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագիրը կշարունակվի
Կառավարությունը հաստատեց որոշում՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրի պատասխանատու մարմին սահմանելու մասին։
Ծրագրի նպատակն է աջակցել առողջապահական ապահովագրության ներդրմանը, բարձրացնել բժշկական օգնության որակը և նվազեցնել բնակչության ֆինանսական բեռը առողջապահական ծառայություններից օգտվելիս։
Իրականացնող մարմին է սահմանվել Առողջապահության նախարարությունը՝ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում
2025/12/08/ 11:26 -
Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը
2025/12/08/ 11:22 -
Քանի երեխա է ընդգրկված հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրում
2025/12/08/ 10:59 -
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
2025/12/08/ 10:58 -
Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
2025/12/08/ 10:42 -
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․