5 կարևոր որոշում՝ նոյեմբերի 20-ի Կառավարության նիստից
Լուրեր |
Ստորև ներկայացված են նիստի առանցքային լուրերը։
Այսօրվա կառավարության նիստում ընդունվել են մի շարք սոցիալական, պաշտպանական և համայնքային նշանակություն ունեցող որոշումներ, որոնք վերաբերում են ընտանիքների աջակցությանը, սոցիալական վճարումների համակարգին, զորակոչի կարգին և համայնքային ծրագրերի ֆինանսավորմանը։
Շարունակվում է երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ամսական աջակցությունը
Կառավարությունը հաստատեց, որ յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50.000 դրամ աջակցությունը շարունակվելու է՝ տարածվելով 2022թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին։
Միաժամանակ 2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կհամահարթեցվի 500.000 դրամի, անկախ երեխայի կարգաթվից։
Կենսաթոշակներն ու մի շարք նպաստներ կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
Նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակներն ու պարբերական սոցիալական մի շարք վճարումներ իրականացվելու են միայն անկանխիկ ձևով։
Բացառություն է արվում 75+ տարեկան անձանց և խորը կամ ծանր ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող քաղաքացիների համար, որոնց դեպքում հնարավոր կլինի նաև կանխիկ ձևով վճարում։
Հաստատվել են ձմեռային զորակոչի օրերը
2025 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 8–31-ն։
Հիշեցվել է նաև, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագիծը արդեն ստացել է կառավարության հավանությունը, և օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում զինծառայությունն արդեն այս ձմռանը կարող է դառնալ 1.5 տարի։
Համայնքներին կտրամադրվի 1 մլրդ դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Կառավարությունը հաստատել է 20 համայնքներում իրականացվող 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման փաթեթը, որի շրջանակում կտրամադրվի 1 մլրդ դրամ։
2025 թվականի պետբյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր հատկացումը կկազմի 17 մլրդ 52 մլն դրամ։
Բանտերում կընդլայնվի տեսախցիկների կիրառումը
Կառավարությունը հաստատեց լրացուցիչ տեսախցիկներ գնելու համար 27.1 մլն դրամ հատկացնելը՝ բանտերում վերահսկողության ամրապնդման նպատակով։
Տեսախցիկների ավելացումը կնպաստի իրավախախտումների կանխարգելմանը, բանտապահների հաշվետվողականության բարձրացմանը և վերահսկողության արդյունավետության աճին՝ պայմանավորված բանտերի տարածքների ընդլայնմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/10 22:00
Մարտի 10-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/10 19:19
Մարտի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 10-ի բիզնես լուրերը
2026/03/10/ 22:00 -
Մարտի 10-ի կարևոր լուրերը
2026/03/10/ 19:19 -
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության համար վճարված հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.