ABNews
Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 93 դոլար մեկ բարելի դիմաց
Լուրեր | 2022/08/06 06:41

Brent տեսակի նավթի արժեքը փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 93 դոլարից,- հայտնում է RIA Novosti-ն ՝ վկայակոչելով առևտրի տվյալները։ Հաղորդվում է նաև, որ նավթի համաշխարհային գները նվազում են 1,7%-ի սահմաններում։
Մոսկվայի ժամանակով ժամը 16:29-ի դրությամբ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 92,82 դոլար (1,37%-ով), իսկ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները ՝ 87,04 դոլար (1,69%-ով)։ Այս մասին հայտնում է «The Rambler»-ը։
Օգոստոսի 3-ին Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 3,56%-ով և մեկ բարելի դիմաց 96,9 դոլարից ցածր է եղել։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՕՊԵԿ+-ի անդամ երկրները պայմանավորվել են սեպտեմբերին ավելացնել նավթի արդյունահանումը օրական 100 հազար բարելով։ ՕՊԵԿ+-ի հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։
Ավելի վաղ ՕՊԵԿ-ի նոր գլխավոր քարտուղար Հեյթամ ալ-Գայսը հայտարարել էր, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նպատակ չունի մրցակցել Ռուսաստանի հետ։ Մոսկվայի դիրքերը շուկայում չափազանց նշանակալից են,- ասել է նա։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
