Նոյեմբերի 28-ին Brent-ը իջել է հունվարից ի վեր ամենացածր մակարդակին, իսկ WTI-ը ՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին, ըստ Dow Jones Market Data-ի։ Իրավիճակը պայմանավորված է մի քանի օր առաջ Չինաստանում տեղի ունեցած արգելափակումների դեմ զանգվածային բողոքի ակցիաներով։
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Bloomberg-ի հետ զրուցած փորձագետներին, նշում է, որ Չինաստանում բողոքի ակցիաների պատճառով Չինաստանի իշխանությունների կողմից կոշտ արձագանքներ են սպասվում։ Չինաստանը նավթի աշխարհի խոշորագույն ներկրողն է։
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով եվրոպացի դիվանագետին, հայտնել էր, որ լեհական իշխանությունների առաջարկած ռուսական նավթի գնի սահմանաչափի կիսով չափ կրճատումը կարող է հանգեցնել Եվրամիության միասնության խախտման։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների մեծ մասն աջակցել է մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առավելագույն գնի ներդրման նախաձեռնության իրականացմանը, սակայն Լեհաստանի և Բալթյան երկրների իշխանությունները ռուսական կողմի համար չափից դուրս ձեռնտու են համարել այդ մակարդակը։ABNews
Brent տեսակի նավթը կտրուկ թանկացել է
Լուրեր | 2022/11/29 03:30

Նոյեմբերի 28-ին Brent-ը իջել է հունվարից ի վեր ամենացածր մակարդակին, իսկ WTI-ը ՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին, ըստ Dow Jones Market Data-ի։ Իրավիճակը պայմանավորված է մի քանի օր առաջ Չինաստանում տեղի ունեցած արգելափակումների դեմ զանգվածային բողոքի ակցիաներով։
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Bloomberg-ի հետ զրուցած փորձագետներին, նշում է, որ Չինաստանում բողոքի ակցիաների պատճառով Չինաստանի իշխանությունների կողմից կոշտ արձագանքներ են սպասվում։ Չինաստանը նավթի աշխարհի խոշորագույն ներկրողն է։
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով եվրոպացի դիվանագետին, հայտնել էր, որ լեհական իշխանությունների առաջարկած ռուսական նավթի գնի սահմանաչափի կիսով չափ կրճատումը կարող է հանգեցնել Եվրամիության միասնության խախտման։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների մեծ մասն աջակցել է մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առավելագույն գնի ներդրման նախաձեռնության իրականացմանը, սակայն Լեհաստանի և Բալթյան երկրների իշխանությունները ռուսական կողմի համար չափից դուրս ձեռնտու են համարել այդ մակարդակը։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/13 23:24
Նոյեմբերի 13-ի կարևոր լուրերը
Bullet Փաշինյան-Ալիև հանդիպումը Դուբլինում. Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակում ստ...

Լուրեր | 2026/11/13 19:19
Նոյեմբերի 13-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԵվրոպական առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանըԴուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանին աջակցության հիմնական խմբի ու ԵՄ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ՝ եվրոպական գործընկերները պարտավորվել են աջակցել Հայաստանի առևտրային և էներգետիկ դիվերսիֆիկացմանը՝ արտաքին տնտեսական ճնշումների ազդեցությունը մեղմելո...

Լուրեր | 2026/11/13 11:29
Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները
Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հայտնել է Ermenihaber.am-ը: Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքներ...

Լուրեր | 2026/11/13 11:28
Եվրոպական առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը
Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանին աջակցության հիմնական խմբի (Core Group) անդամ երկրների ղեկավարների և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությամբ մասնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու դիմ...

