Ամբողջ օրը ընկերության ղեկավար կազմն այցելում է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ Երևանում և մարզերում՝ անձամբ սպասարկելու հաճախորդներին, լսելու նրանց կարծիքները ընկերության ծառայությունների և սպասարկման որակի մասին, ինչպես նաև պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին։
Ընկերության միջին և բարձր
օղակների ղեկավարները զուգահեռաբար աշխատում են նաև զանգերի կենտրոնում՝ կապ
հաստատելով բաժանորդների հետ, շնորհավորելով նրանց Հաճախորդի միջազգային օրվա
կապակցությամբ և օգնելով լուծել առաջացած հարցերն ու խնդիրները։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ մեր
բաժանորդների վստահությունն ու ընտրությունն են ձևավորում մեր աշխատանքի
ուղղությունները։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր բաժանորդների
համար՝ նրանց կարիքներն ավելի լավ հասկանալու և ծառայությունները շարունակաբար
բարելավելու նպատակով։ Հաճախորդի միջազգային օրը մեզ համար ևս մեկ
հնարավորություն է մեր բաժանորդներին մոտ գտնվելու և վստահեցնելու, որ ամեն ինչ
անում ենք նրանց թվային առօրյան ավելի հարմարավետ և հուսալի դարձնելու համար», —
նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ
Յիրիկյանը։
Այս տարվա նախաձեռնության
շրջանակում Ucom-ն ունի նաև հատուկ առաջարկ՝ մարտի 19-ից Uplay թվային հարթակի ամբողջ բովանդակությունը ներկայիս մոբայլ հաճախորդներին
հասանելի կլինի 1 ամիս անվճար։ Առաջարկը կգործի նաև մինչև ապրիլի 19-ը
միացած բաժանորդների համար` հնարավորություն տալով բացահայտել հեռուստաալիքների, ֆիլմերի,
սերիալների և ժամանցային բովանդակության հայկական և արտասահմանյան բազմաժանր ընտրանին։
Այս առաջարկը ևս մեկ քայլ է Ucom-ի
թվային ծառայությունների էկոհամակարգի զարգացման ուղղությամբ՝ բաժանորդներին
առաջարկելով կապի և ժամանցի ամբողջական փորձառություն։
*գովազդ

