Օգտակար գրքեր՝ կառավարման հմտությունները զարգացնելու համար․ IDram-ի փոքր նվերը N զորամասին
Լուրեր |
Գիրք նվիրելու օրը Հայաստանում սիրված ու տարածված տոն է, իսկ վերջին տարիներին շատերը նույնիսկ անհամբերությամբ են սպասում այս օրվան։ Սա գերազանց առիթ է գրքասեր ընկերներին ուրախացնելու՝ նվիրելով գրքեր, որոնք հատուկ իմաստ ու նշանակություն կունենան հենց նրանց համար։ Գիրքը լավագույն նվերն է, շատերը կհաստատեն։ Ինչու՞․ որովհետև նվիրելով գիրք՝ նվերի հասցեատիրոջը փոխանցում ես մի յուրահատուկ ուղերձ, որ թաքնված է գրքի իմաստի մեջ, հաճախ էլ մտածում, որ գրքից ստացված գիտելիքը հաստատ կօգնի կյանքում և աշխատանքային գործունեության մեջ։
Հենց սա էր Իդրամի աշխատակիցների մտքին, երբ որոշեցին հատուկ ընտրված գրքեր նվիրել ՀՀ ՊՆ N զորամասի սպայակազմին։ Մի քանի տասնյակ գիրք կառավարման հմտությունների զարգացման, աշխատանքում կատարելագործվելու մասին, որոնք պարունակում են ճիշտ ու օգտակար խորհուրդներ բոլոր նրանց համար, ում վրա դրված է կառավարելու բարդ պատասխանատվությունը։
Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ միայն ընկերություններում ու գրասենյակներում չէ, որ մենեջմենթը մեծ տեղ է զբաղեցնում։ «Զորամասի սպայակազմը ևս «թիմ է ղեկավարում», ուստի մտածեցինք, որ թեմատիկ գրքեր նվիրելով՝ կկարողանանք զարգացնել նրանց կառավարման հմտությունները, բարձրացնել նախաձեռնողականությունն ու կատարելագործել գիտելիքները մարդկային մեծ խմբերի հետ աշխատելու գործում», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
https://youtu.be/Y3cFssFigew?si=o-f7iX-q2eGTqkSQՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին