Տեղական լուրեր
Բնակարան գնողների իրավունքներն ու կառուցապատողների մտահոգությունները
Սպառողներից ստացված բողոքներից հետո Արդարադատության նախարարությունը նոտարներին շրջաբերական է ուղարկել՝ հիշեցնելով, որ պայմանագրերում չեն կարող ներառվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով արգելված անարդար պայմաններ (տույժերից կամ անհամապատասխանության պահանջներից հրաժարում): Կառուցապատողներին առաջարկվել է ՄՍՇՊՀ ներկայացնել խնդրահարույց դեպքերը:
Զբոսաշրջության աճ Հայաստանում. սեպտեմբերին այցելել է 290,016 զբոսաշրջիկ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ 2026 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 016 զբոսաշրջիկ (շուրջ 27%-ով ավելի, քան 2025 թ. սեպտեմբերին): Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հասել է 1,757,349-ի:
Հայաստանը առաջադրվել է World Travel Awards 2026-ի համաշխարհային անվանակարգում
Հայաստանը ներկայացված է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» անվանակարգում: Քվեարկությունը բաց է World Travel Awards-ի պաշտոնական կայքում մինչև հոկտեմբերի 30-ը:
Բելգիական ընկերությունների պատվիրակության այցը Հայաստան
4-րդ տարին անընդմեջ Բելգիայից տնտեսական առաքելություն է ժամանել Հայաստան (շուրջ 15 ձեռնարկությունների ղեկավարներ): Համագործակցության ոլորտներն են առողջապահությունը, ենթակառուցվածքները, ԱԲ-ն, կիսահաղորդիչները, լոգիստիկան, շինարարությունը և IT-ն:
Կլիմայի փոփոխությունը և տնտեսությունը. ԿԲ-ն վերանայում է քաղաքականությունը
ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտնել է, որ ԿԲ-ն բանկերի հետ համատեղ գնահատում է վարկային պորտֆելների կլիմայական ռիսկերը՝ մշակելու երկարաժամկետ համակարգ, որտեղ հաշվի են առնվում ջերմաստիճանային տատանումներն ու «կանաչ» անցումը:
Միջազգային լուրեր
ԵՄ-ն համաձայնեցրել է հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթը
ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնեցրել են պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որը կենտրոնացած է անհատական և կազմակերպչական ցուցակների ընդլայնման վրա (ներառում է Ռուսաստանի և այլ պետությունների պաշտպանական ձեռնարկություններ):
Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 1.2 մլրդ եվրոյի տրանշ
Հատկացված միջոցներն ուղղվելու են երկրի առաջնահերթ պաշտպանական կարիքների ֆինանսավորմանը: Ավելի վաղ նշվել էր, որ 2026 թվականի ռազմական ծախսերը հոգալու համար Ուկրաինային 27 մլրդ դոլար էր պակասում:
Ղազախստանը նախատեսում է մինչև 2030 թ. նավթամթերք արտահանել Կենտրոնական Ասիա
Ղազախստանը ծրագրում է ավելացնել Շիմքենթի և Պավլոդարի նավթավերամշակման գործարանների հզորությունները՝ մինչև 2030 թ. ամբողջությամբ ապահովելու ներքին շուկան և պատրաստի նավթամթերք արտահանելու հարևան երկրներ:
Մալդիվները հետաձգել են տուրօպերատորների համար 17% հարկի կիրառումը
Օտարերկրյա տուրօպերատորների, գործակալությունների և ամրագրման հարթակների նկատմամբ 17-տոկոսանոց զբոսաշրջային հարկի (ԱԱՀ-ի համարժեք) ներդրումը հետաձգվել է մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը:


