ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ հարկային հսկողության շրջանակում բացահայտվել է, որ մի շարք տնտեսվարողներ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափանիշների բավարարման դեպքում, հարկ վճարողների հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրությունների) և ժամկետներում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը միասնական հաշվին մուտքագրելու նպատակով, ներկայացրել են դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք:
Հաշվի առնելով, որ նկարագրվածն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է` խարդախությունը, ՊԵԿ-ը ենթադրյալ հանցանքի փաստերով հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե` կատարվածի հանգամանքները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ձեռնպահ մնալ նման վարքագիծ դրսևորելուց, հակառակ դեպքում` բոլոր նման փաստերով հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվելու իրավասու մարմիններին և հետևողականորեն նպաստելու, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 12-ի կարևոր լուրերը
2026/01/12/ 20:20 -
Երբ տնօրենի հաստիքը թափուր է մնում․ ովքեր են դառնում լավագույն տնօրեններ
2026/01/12/ 19:00 -
ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանին
2026/01/12/ 17:52 -
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման գործով
2026/01/12/ 17:45 -
15,000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ 2026 թվականի ընթացքում կազատվեն ներմուծման մաքսատուրքից
2026/01/12/ 17:42 -
Հունվարի 5–11-ը ՀՀ-ում գրանցվել է 689 արտակարգ և կենցաղային դեպք․ 31 տուժած, 6 զոհ
2026/01/12/ 16:42 -
Google-ը Gemini չաթբոտում ներդնում է ԱԲ-գնումներ՝ Walmart-ի և խոշոր ռիթեյլերների հետ համագործակցությամբ
2026/01/12/ 16:36 -
Հայաստանում վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցել է կալանավորվածներին
2026/01/12/ 16:28 -
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
2026/01/12/ 15:59 -
«Գազպրոմ»-ը 2026-ին սահմանել է Չինաստան գազի օրական մատակարարումների նոր ռեկորդ
2026/01/12/ 13:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 10, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2026 Թ․