Ներդրումային ոլորտն այսօր 04.07.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Չորեքշաբթի ամերիկյան ինդեքսները փակվել են խառը մակարդակներով` Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,06%-ով և կազմել 39308,00 կետ: S&P 500-ն ավելացել է 0,44%-ով և կազմել 5533,11 կետ։ Հինգշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները շտկվել են 0,01%-ով: ԱՄՆ-ում Անկախության օրվա կապակցությամբ այսօր շուկաները փակ են։
Ճապոնական Nikkei 225-ը ավելանում է 0,59%-ով՝ հասնելով 40910 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,90%-ով՝ մինչև 2819,23 կետ, չինական Shanghai Composite-ն կորցնում է 0,80%-ով և կազմում 2952,62 կետ:
Մակրոէկոնոմիկա
1. ԱՄՆ-ում գործազրկության նպաստների նախնական հայցերի քանակը շաբաթական աճել է 4 հազարով և կազմել 238 հազար։
2. ԱՄՆ-ում 30 տարվա հիփոթեքային տոկոսադրույք MBA-ից մեկ շաբաթով աճել է 10 բ/կ-ով՝ տարեկան 7,03%-ով։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինն այսօր նվազում է, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է մոտ $2354,6։ Չորեքշաբթի նավթային գնանշումները աճել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում է $86,8, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $83,3։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Եվրահանձնաժողովը (ԵՀ) ծրագրում է մաքսատուրքեր սահմանել չինական առցանց մանրածախ առևտրով վաճառվող էժան ապրանքների վրա՝ փորձելով կասեցնել ցածրորակ ապրանքների հոսքը: Նպատակը՝ սահմանափակել առցանց հարթակների վաճառքը Չինաստանից՝ Temu, AliExpress և Shein:
2. Fix Price Group Plc-ն հայտարարել է իր մշտական գրանցման մասին «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում (AIFC) FIX PRICE GROUP PLC անվամբ: Գրանցումը Կիպրոս կղզում դադարեցված է։
3. Ալկոհոլային խմիչքների արտադրող Constellation Brands (ապրանքանիշեր Modelo, Corona և այլն) հրապարակել է 1-ին եռամսյակի արդյունքները։ Ավարտված 2024 թվականի մայիսի 31-ին: Ընկերության եկամուտն ավելացել է մինչև $2,7 միլիարդ (+6% տարեկան): Զուտ շահույթը կազմել է $877 մլն, ինչը վեց անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով