ԵԱՏՄ-ում ապրիլի 7-ից ուժի մեջ են մտնում մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները
Լուրեր |
Ապրիլի 7-ից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ:
Փոփոխություններով նախատեսված են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների (սննդային արժեքի ցուցանիշների) շեղման թույլատրելի սահմանները մակնշման մեջ։
Արտադրանքի մեջ սպիտակուցը պետք է լինի պիտակավորման մեջ նշված մեծության 80 տոկոսից ոչ պակաս, ճարպը, ածխաջրերը, էներգետիկան արժեքը (կալորիականությունը)՝ պիտակավորման մեջ նշված մեծությունների 120%-ից ոչ ավելի:
Օրինակ, մսամթերքի մակնշման մեջ 100 գ մթերքի հաշվով 17 գ սպիտակուցի միջին արժեքի (100 %) նշման դեպքում սպիտակուցի փաստացի պարունակությունը, հաշվի առնելով նոր պահանջները, չպետք է լինի 13,6 գ-ից պակաս (80 %) 100 գ արտադրանքի հաշվով: 100 գ արտադրանքի հաշվով ճարպի 18 գ (100%) միջին արժեքի դեպքում ճարպի փաստացի պարունակությունը չպետք է լինի 21,6 գ-ից (120 %) ավելի 100 գ արտադրանքի հաշվով:
Համանման մոտեցում է նախատեսված Եվրասիական տնտեսական միության «Թռչնի մսի և դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով, որոնք գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշում է, որ փոփոխություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են սննդանյութերի պարունակության վերահսկման հետ՝ հաշվի առնելով հումքի առանձնահատկությունները և մսամթերքի վերամշակման արդյունաբերության յուրահատկությունը, ինչպես նաև այն գործողությունների կանխմանը, որոնք սպառողներին մոլորեցնում են պիտակավորման մեջ նշված սպիտակուցի, ճարպի ածխաջրերի պարունակության և կալորիականության փաստացի արժեքների անհամապատասխանությամբ: Վալենտին Տատարիցկիի կարծիքով՝ նոր պահանջների ներդրումը դրական ազդեցություն կունենա Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։
Հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 5-ի թիվ 15 որոշմամբ սահմանվել է անցումային շրջան։
Նախատեսված է, որ սպանդային մթերքների և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ փոփոխություններ են կատարվել, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև 2024 թվականի ապրիլի 7-ը, վավերական են դրանց պիտանելիության ժամկետի ընթացքում։ Այդ արտադրատեսակների արտադրությունը և թողարկումը թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտը, արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ընթացքում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/21 22:00
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/21 19:19
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
2026/01/21/ 22:00 -
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
2026/01/21/ 19:19 -
Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը
2026/01/21/ 17:52 -
Հունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի
2026/01/21/ 17:51 -
Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
2026/01/21/ 17:31 -
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով
2026/01/21/ 13:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․