ABNews
40.000 դրամ` ամուսնության պետական գրանցման համար
Լուրեր | 2022/07/26 05:50

Ամուսնության գրանցման արարողությունը հիմա հնարավոր է անցկացնել մարզահամերգային համալիրում` հանդիսավոր պայմաններում: Դրա համար ամուսնացող զույգը պետք է վճարի 40 հազար դրամ` 20.000 դրամ գրանցման համար և 20.000 դրամ որպես մուտքավճար: Դա այն դեպքում, որ նախկինում այդ ծառայության համար զույգերը վճարում էին 60.000 դրամ: Ամուսնության գրանցման համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Արդարադատության նախարարության քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ կամ տարածքային սպասարկման կենտրոններ: Ընդ որում, Հայաստանում ամուսնություն կարող են գրանցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրացիները: Ամուսնության պետական գրանցումը կկատարվի ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
