Գերմանիայի աշխատանքային ասոցիացիաները դեմ են արտահայտվել Ռուսաստանից գազի ներկրման էմբարգոյին
Լուրեր |
Գերմանիայի գործատուների ասոցիացիան (BDA) և Գերմանիայի արհմիությունների ասոցիացիան (DGB) դեմ են արտահայտվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումների էմբարգոյի սահմանմանը, բացատրելով, որ դա սպառնում է դադարեցնել արտադրությունը, ապաարդյունաբերականացնել և կրճատել աշխատատեղերը երկրում,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ասվում է BDA-ի և DGB-ի ղեկավարներ Ռայներ Դուլգերի և Ռայներ Հոֆմանի կողմից DPA գործակալությանը տված համատեղ հայտարարության մեջ, պատժամիջոցները պետք է թիրախավորված լինեն և հնարավորինս կանխեն սեփական տնտեսության վնասումը: Ընդգծվում է, որ գազի էմբարգոյի ընդունման բացասական հետևանքները շատ ավելի լուրջ կլինեն Գերմանիայի տնտեսության եւ աշխատաշուկայի համար, քան Ռուսաստանի համար։
BDA-ի և DGB-ի ղեկավարները նշել են նաև, որ Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կայուն տնտեսություն և աշխատաշուկա։ Դուլգերը և Հոֆմանը նշել են, որ Գերմանիան մոտ ապագայում «ավելի շատ խնդիրներ ունի լուծելու», և չի կարող գործել «պահի ազդեցության տակ»։
Ավելի վաղ գերմանական Nahrung Genuss Gaststätte (NGG) սննդի արդյունաբերության արհմիության նախագահ Գիդո Ցայտլերը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումների էմբարգոն կհանգեցնի Գերմանիայում սննդամթերք արտադրողների աշխատանքի լայնածավալ ընդհատումների։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ