Պուտինի հայտարարություններից հետո հացահատիկի համաշխարհային գները նվազել են 10%-ով
Լուրեր |
Հացահատիկի համաշխարհային գները նվազել են մինչև ապրիլյան մակարդակն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ապահովել ուկրաինական հացահատիկի անխոչընդոտ արտահանումը իր կողմից վերահսկվող նավահանգիստներով։ Այս մասին հայտնում է Իտալիայի գյուղատնտեսական արտադրողների ասոցիացիան՝ Coldiretti-ն։
Ասոցիացիան խոսում է հացահատիկի գների 10 տոկոս նվազման մասին։ Բացի այդ, նվազել են կերային եգիպտացորենի գնանշումները։
Coldiretti-ի մամուլի ծառայությունը նշում է, որ նավերի մեկնումը Սև ծովի նավահանգիստներից կազատի ուկրաինական պահեստները, որոնք պարունակում են 20 մլն տոննա ցորեն, գարի և եգիպտացորեն։ Բերքը նախատեսված է Եգիպտոս, Թուրքիա, Բանգլադեշ, Իրան արտահանման համար։ Այս երկրներն իրենց ցորենի ավելի քան 60%-ը ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից։Ասոցիացիան նշում է, որ հացահատիկի ներկրումից կախված են նաև Լիբանանը, Թունիսը, Եմենը, Լիբիան և Պակիստանը։ Թվարկված որոշ երկրներում սով կարող է առաջանալ մատակարարման սահմանափակումների պատճառով:
Նախօրեին Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը նոր գյուղատնտեսական տարում (սկսվում է 2022 թվականի հուլիսի 1-ին) կարող է հացահատիկի արտահանումը ընթացիկ գյուղատնտեսական տարում (հունիսի ավարտը) 37 միլիոն տոննայից հասցնել 50 միլիոն տոննայի):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46 -
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
2026/03/03/ 15:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ