ABNews

Նորվեգիան նախազգուշացրել է եվրոպական երկրներին էլէկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումների մասին

Լուրեր | 2022/08/31 05:43

Նորվեգիան նախազգուշացրել է եվրոպական երկրներին էլէկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումների մասին
Նորվեգիան ՝ Եվրոպայի խոշորագույն էլեկտրաէներգիայի մատակարարներից մեկը, նախազգուշացրել է եվրոպական երկրներին սահմանափակել մատակարարումները ռեկորդային շոգի պատճառով։ Ամռան վերջին Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները սկսեցին ռեկորդներ գերազանցել. Գերմանիայում օգոստոսի 30-ին դրանք հասել էին 650 եվրոյի մեկ մեգավատ/ժամի դիմաց, ինչը տասն անգամ ավելի բարձր է, քան նախորդ տարի և պատմական ռեկորդ է։ «Իզվեստիա» թերթը նշում է, որ Նորվեգիան լեռնային գետերի, սառցադաշտերի և խոնավ ծովային կլիմայի շնորհիվ ունի հզոր հիդրոէներգետիկ ռեսուրս, որն ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրությունը ողջ տարին։ Հինգ միլիոն բնակչություն ունեցող փոքր երկրի համար այս էլեկտրաէներգիան չափազանց շատ է, ուստի նորվեգացիները էներգիա են մատակարարում Շվեդիային, Ֆինլանդիային, Գերմանիային, Բրիտանիային և Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներին:  

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը