Women in Business of Armenia կոնֆերանս
Լուրեր |
Visa-ն She’s Next ծրագրի մեկնարկի կապակցությամբ EBRD-ի հետ համատեղ կազմակերպել էր Women in Business of Armenia կոնֆերանսը:
Թվային վճարումների ոլորտում առաջատար Visa-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ EBRD-ն, համատեղ կազմակերպել էին կոնֆերանս, որի ընթացքում Visa-ն ներկայացրեց իր “She’s Next Empowered by Visa” համաշխարհային նախաձեռնությունը, իսկ EBRD-ն պատմեց Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված իր ավելի քան 10 տարվա գործունեության մասին:
Կոնֆերասնի ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում, որին մասնակցեց նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: Քննարկման ընթացքում նա անդրադարձավ կնոջ անփոխարինելի դերի, բիզնես ոլորտում հաջողության կարևոր չափանիշների և մշակութային առանձնահատկությունների մասին։
«Բիզնես սկսելու համար նախ պետք է ունենալ վառ գաղափար՝ երազանք՝ ինչ-որ նոր բան անելու կամ ինչ-որ բանը նորովի անելու համար: Սակայն դա բավարար չէ: Պետք է իմանալ՝ ինչպես այդ գաղափարին տալ «բիզնես փաթեթավորում»․ որոշել թիրախային շուկան, գնագոյացումը, վաճառքի ուղիները, առաջխաղացման ռազմավարությունը, մատակարարների հետ հարաբերությունները և այլն: Շատ ուրախալի է, որ այնպիսի հզոր ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն և EBRD-ն, օգնում են կին ձեռներեցներին ձեռք բերել անհրաժեշտ բիզնես մտածելակերպը, հմտություններն ու կապերը»,- նշել է Տաթևիկ Խաչատրյանը:
"She’s Next Empowered by Visa"-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու ու ընդլայնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ-ն սառեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի
2026/01/15/ 12:14 -
Չինաստանը 2025-ի նոյեմբերին բնական գազի ներմուծման նոր պատմական ռեկորդ է սահմանել
2026/01/15/ 12:06 -
Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանում Փահլավիին աջակցելու մասին
2026/01/15/ 11:55 -
Փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվում է Միասնական զանգերի կենտրոնը՝ 112 հեռախոսահամարով
2026/01/15/ 11:38 -
Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/01/15/ 11:11 -
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
2026/01/15/ 09:57 -
Հունվարի 14-ի բիզնես լուրերը
2026/01/14/ 22:00 -
Հունվարի 14-ի կարևոր լուրերը
2026/01/14/ 19:19 -
Աշխատասիրությու՞ն, թե՞ տաղանդ․ որն է հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհը
2026/01/14/ 19:00 -
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
2026/01/14/ 16:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․