ABNews
ԱՄՆ-ն հրավիրում է ՌԴ-ին վերադառնալ համանախագահության ձևաչափ
Լուրեր | 2022/07/28 12:12

ԱՄՆ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությանը ցանկացած եղանակով ու ձևաչափով: Այս մասին հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Բաքվում այս հայտարարությունը շտապեցին մեկնաբանել, որպես ազդակ, որ արդեն ԱՄՆ-ն էլ է պատրաստ հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ձևաչափից:
Դրան հաջորդեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունը. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց»:
Սակայն ԱՄՆ այս հայտարարությունը ոչ այնքան պատասխան էր Ադրբեջանին, որն ամեն գնով փորձում է ձերբազատվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից և դրա ներքո ձևավորված բանակցային հիմքից ու ընկալումներից, որքան ՌԴ հետ աշխարհաքաղաքական պայքարի մաս:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
