ABNews
2022թ.-ին հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1039 տեխնոլոգիական ընկերություն
Լուրեր | 2022/10/06 08:52

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարական գաղափարներ ունեցող ստարտափները մեր երկրում օր-օրի ավելանում են։ Նրանց զարգացմանն ու առաջընթացին է ուղղված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որը նորաստեղծ կազմակերպություններին հնարավորութուն է ընձեռում վճարել ընդամենը 10% եկամտահարկ և ազատվել շահութահարկից։
Օրենքի ընդունումից մինչև օրս ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2049 կազմակերպություն։ Այս տարին աննախադեպ է դիմումների և տրամադրվող հավաստագրերի քանակով։ Միայն 2022թ.՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ, հավաստագրված ընկերությունների թիվը 1039 է, որից 716-ը օտարերկրյա կազմակերպություններ են։ 195 կազմակերպություն էլ արդեն իսկ ներկայացրել է հավաստագիր ստանալու դիմում , որոնք կքննարկվեն առաջիկա նիստերում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
