Ավստրիայում տարեկան գնաճը հասել է իր ամենաբարձր մակարդակին
Լուրեր |
Հունիսին Ավստրիայում տարեկան գնաճը ամենաբարձրն է եղել 1975 թվականի սեպտեմբերից ի վեր և կազմել է 8,7%: Այս մասին իր կայքում հաղորդագրություն է հրապարակել Ավստրիայի վիճակագրական դաշնային բյուրոյի մամուլի ծառայությունը։
«8,7 տոկոս աճով սպառողական գները հասել են վերջին 47 տարվա գնաճի ամենաբարձր մակարդակին։ Վերջին անգամ Ավստրիայում նման բարձր գնաճ ենք տեսել 1975 թվականի սեպտեմբերին»,- ասել է «Statistik Austria»-ի գործադիր տնօրեն Թոբիաս Թոմասը:
Ինչպես նշել են վիճակագրական ծառայությունում, նախորդ ամսվա համեմատ սպառողական գների աճը կազմել է 1,4%։ Մայիսի վերջին գնաճը ամենաբարձրն էր 1976 թվականի ապրիլից ի վեր ՝ հասնելով 7,7% մակարդակի։
Ըստ Թոմասի ՝ վառելիքի, սննդամթերքի, կենցաղային էլեկտրաէներգիայի և ռեստորանների բարձր գները նպաստել են գնաճի բարձրացմանը։ Նա նշեց, որ թանկացումները հատկապես նկատելի են շաբաթական գնումների ժամանակ։ Վառելիքից, սննդամթերքից և ծառայություններից բաղկացած մինի զամբյուղի գինը տարեկան կտրվածքով թանկացել է 18,8%-ով։
Ավելի վաղ ՝ հուլիսի 19-ին, հաղորդվել էր, որ եվրոգոտու երկրների շարքում տարեկան գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․