Ներդրումային ոլորտն այսօր 03.07.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երեքշաբթի ամերիկյան ինդեքսները դրական են փակվել` Dow Jones Industrial Average-ն աճել է 0,41%-ով և կազմել 39331,85 կետ: S&P 500-ն ավելացել է 0,54%-ով և կազմել 5504,75 կետ։ Չորեքշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները նվազել են 0,07%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը ավելանում է 0,90%-ով՝ հասնելով 40619 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,49%-ով՝ մինչև 2794,41 կետ, չինական Shanghai Composite-ն կորցնում է 0,55%-ով և կազմել 2980,84 կետ:
Մակրոէկոնոմիկա
1. Եվրոգոտում՝ հունիսին, սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 2,5%-ով։ Մայիսի համեմատ գնաճը դանդաղել է, երբ ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմել էր 2,6%:
2. Եվրագոտում մայիսին գործազրկությունը պահպանվել է նախորդ ամսվա 6,4% մակարդակում։ Արժեքը համընկավ կանխատեսման հետ։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինն այսօր աճում է, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է մոտ $2334,6։ Երեքշաբթի նավթային գնանշումները շտկվել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում է $86,6, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $83,1։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ Դաշնային դատարանը արգելափակել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը, հեղուկ բնական գազի արտահանման նոր լիցենզիաների տրամադրումը կասեցնելու վերաբերյալ։ Հունվարին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ժամանակավորապես կդադարեցնի СПГ նոր նախագծերի հաստատումը։ Ակնկալվում էր, որ СПГ արտահանման նոր լիցենզիաների հաստատումը կվերսկսվի միայն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։
2. Չինացի արտադրողները շարունակում են ակտիվորեն մրցակցել ամերիկյան էլեկտրական մեքենաներ արտադրողների հետ։ Ընկերությունները հունիսին հայտնել են մատակարարումների աճի մասին: Nio-ն հայտարարել է, որ առաքել է 21,209 մեքենա (+98% Տ/Տ): Li Auto-ն հունիսին՝ 47,774 էլեկտրական մեքենա (+46,7% Տ/Տ): XPeng-ը հունիսին ավելացրել է մատակարարումները 24%-ով Տ/Տ՝ մինչև 10668 ավտոմեքենա: BYD-ի մատակարարումները հունիսին աճել են 35%-ով՝ հասնելով 341,658 էլեկտրական մեքենայի:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.