Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը
Լուրեր |
Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերության հատվածը, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։
«Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել է 14,3 տոկոսով: Տնտեսական ակտիվության զգալի մասը շարունակում է ապահովել արդյունաբերությունը (+30,4 տոկոս) (ըստ մեր հաշվարկների՝ աճն առաջին եռամսյակում կազմել է մոտ 5,8 տոկոսային կետ) ոսկյա զարդերի արտադրության և արտահանման ընդլայնման շնորհիվ»,- ասվում է ուսումնասիրության մեջ։Նշվում է, որ տնտեսական ակտիվության ավելացումն ապահովել են նաև առևտրի (+26.5%) և ծառայությունների (+5.0%) ոլորտները։
«Ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 2,7 անգամ, իսկ ներմուծումը հունվար–մարտին` 75,8 տոկոսով` հիմնականում արտաքին առևտրի և ոսկյա իրերի վերամշակման աճի հաշվին»,- նշում են ԵԱԶԲ-ի վերլուծաբանները։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 723 685,0 մլն դրամ՝ 2023 թվականի հունվար-մարտի համեմատ աճելով 30,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մարտին տարվա կտրվածքով աճը կազմել է 33,5%, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,2%։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 5,3-6,4 տոկոսի սահմաններում։ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։
ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ, ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․