ABNews

27 միլիոն դրամի բնապահպանական վնաս և ապօրինի ջրառ. «Շաքի» ՓՀԷԿ-ում խոշոր խախտումներ են արձանագրվել

Լուրեր | 2026/05/15 11:34

27 միլիոն դրամի բնապահպանական վնաս և ապօրինի ջրառ. «Շաքի» ՓՀԷԿ-ում խոշոր խախտումներ են արձանագրվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված հանրային ահազանգի հիման վրա, ստուգումներ է իրականացրել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Շաքի» ՓՀԷԿ-ում։

Խախտումների բնույթն ու արձանագրված ծավալները տեսչական ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը գործունեություն է ծավալել ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) պահանջների կոպիտ խախտումներով։ Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ իրավախախտումները.

  • Ավելցուկային ջրառ. Գերազանցելով սահմանված չափաքանակները՝ ընկերությունը Շաքի գետից ապօրինի կարգով իրականացրել է 13,538,687 խորանարդ մետր հավելյալ ջրառ։

  • Ռեժիմի խախտում. Խախտվել են ըստ ամիսների սահմանված ջրառի թույլատրելի ծավալները, ինչպես նաև ջրօգտագործման ժամանակահատվածն ու սահմանված ռեժիմը։

Ֆինանսական և իրավական հետևանքները Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։ Ըստ այդմ՝ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 27,077,374 ՀՀ դրամ։

Արձանագրված իրավախախտումների հիմքով ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության, իսկ կազմված նյութերը կփոխանցվեն համապատասխան գերատեսչություններին՝ վնասի փոխհատուցման գործընթացն ապահովելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը