ABNews

Ռուսաստանին միանալու հանրաքվե. ինչպես է արձագանքում աշխարհը

Լուրեր | 2022/09/26 11:14

Ռուսաստանին միանալու հանրաքվե. ինչպես է արձագանքում աշխարհը
Սեպտեմբերի 23-27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժյեի շրջաններում նախատեսված են հանրաքվեներ՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ: Ուկրաինայում այդ հանրաքվեները որակել են ֆեյքային և հայտարարել, որ շարունակելու են ռազմական գործողությունները երկրի տարածքն ազատագրելու համար: Արևմուտքում հանրաքվեները համարում են կեղծ, իմիտացիոն և հայտարարել են, որ չեն պատրաստվում ճանաչել դրանց արդյունքները: Թեև հանրաքվեների արդյունքները միջազգային հանրության զգալի մասը չի պատրաստվում ճանաչել, սակայն դրանք, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն կունենան իրավիճակի վրա: Ռուսաստանի սահմանադրությամբ՝ երկրի տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ: Հետևաբար, վերոնշյալ շրջանների՝ Ռուսաստանի կազմ մտնելուց հետո, Ռուսաստանում չեն դիտարկելու բանակցությունների արդյունքում դա Ուկրաինայի վերադարձնելու հարցը; Հանրաքվեից հետո այդ շրջանների ուղղությամբ Ուկրաինայի ռազմական գործողությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի կողմից ռազմական գործողության ստատուսի փոփոխության՝ իրենից բխող բոլոր հետևանքներով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը