ABNews
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում. ի՞նչ են քննարկել կողմերը
Լուրեր | 2022/09/20 08:48

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ առաջինը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայից հետո:
Այս պահին հանդիպման արդյունքների հետ կապված տեղեկությունները քիչ են: Պետդեպի խոսնակը հայտնել է, որ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացին վերադառնալու հաջորդ քայլերը՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը: Փրայսի խոսքով՝ պետքարտուղարը կոչ է արել կողմերին կրկին հանդիպել մինչև սեպտեմբերի վերջ:
Հանդիպումը կարելի է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ամերիկյան ինտեսիվացած ջանքերի շրջանակներում՝ որպես սեպտեմբերի 14-ին հրադադարի ամերկյան միջնորդության և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի՝ Հայաստան այցի տրամաբանական շարունակություն: Ինչ արդյուքներ կունենա այս միջնորդությունը դեռ վաղ է խոսել. հայկական կողմը շարունակում է հայտարարել առկա տեղեկությունների մասին առ այն, որ Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
