ABNews

Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

Լուրեր | 2026/11/20 17:28

Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահան Հունանյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»։

Հիշեցնենք, որ Վահան Հունանյանը նախկինում եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, իսկ ավելի ուշ՝ ԱԳՆ մամուլի խոսնակ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը