Հայտնի են աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց անունները
Լուրեր |
Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունը տարեսկզբից աճել է 16,573 միլիարդ դոլարով, իսկ բոլորից շատ ավելացել է «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի կապիտալը՝ 4,8 միլիարդով՝ հասնելով 20,2 միլիարդ դոլարի, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալների վրա,- գրում է banksnews.am-ը։
Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում գործարարները բաժնետոմսեր ունեն: Որոշ ընկերությունների համար հաշվարկը հիմնված է դրանց կապիտալիզացիայի և EBITDA-ի կամ բաժնետոմսի գնի և մեկ բաժնետոմսի շահույթի հարաբերակցության վրա: Ընդհանուր առմամբ, BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, և այժմ դրանում ընդգրկված են Ռուսաստանի 24 քաղաքացիներ, իսկ նրանց ընդհանուր կարողությունը հուլիսի 3-ի դրությամբ կազմում է 289,21 միլիարդ դոլար:
Նրանցից ամենահարուստը մնում է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը տարեսկզբից նվազել է 28,9 միլիոն դոլարով՝ հասնելով 28,5 միլիարդի:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունն աճել է 1,5 միլիարդ դոլարով ՝ հասնելով 26,1 միլիարդի:
Երրորդ տեղում է NLMK խմբի (որի հիմնական ակտիվը Նովոլիպեցկի մետալուրգիական կոբինատն է-խմբ.) շահառու Վլադիմիր Լիսինը, ով տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը 3,22 միլիարդ դոլարով՝ հասցնելով 23,1 միլիարդի։
Չորրորդ տեղում է Վագիթ Ալեքպերովը (դուրս է եկել տնօրենների խորհրդից և վայր է դրել ընկերության նախագահի լիազորությունները) ՝ 20,2 միլիարդ դոլարով, աճը կազմել է 4,8 միլիարդ:
Հինգերորդ տեղում Ալիշեր Ուսմանովն է («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»), որն աղքատացել է 126 միլիոն դոլարով։ Նրա կարողությունն այժմ գնահատվում է 18,3 միլիարդ:
Վեցերորդ տեղը զբաղեցնում է «Սևերստալի» հիմնական շահառու Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը տարեսկզբից նվազել է 475 միլիոն դոլարով՝ հասնելով 18,2 միլիարդի:
Յոթերորդը ցուցակում Միխայիլ Պրոխորովն է («Օնէքսիմ» խումբ). նրա կարողությունն ավելացել է 1,46 մլրդ դոլարով ՝ հասնելով 14,7 մլրդ-ի:
Ութերորդ հորիզոնականում Է «Նովատեկ»-ի և «Սիբուր»-ի համասեփականատեր Գենադի Տիմչենկոն, ում կարողությունը տարեսկզբից ավելացել է 1,29 մլրդ դոլարով և կազմում է 13,1 մլրդ դոլար:
Իններորդ տեղը զբաղեցնում է «Եվրոխիմ»-ի և ՍՈՒԵԿ-ի նախկին շահառու Անդրեյ Մելնիչենկոն (անցյալ տարվա մարտի 9-ին դուրս եկավ համասեփականատերերի շարքից՝ ընկնելով ԵՄ պատժամիջոցների տակ), որի կարողությունը նվազել է 1,57 միլիարդ դոլարով՝ հասնելով 11,6 միլիարդի:
Առաջատարների տասնյակը եզրափակում է «Ալֆա-Գրուպ» ընկերության հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը, որի կարողությունը տարեսկզբից աճել է 237 միլիոն դոլարով՝ հասնելով 11,5 միլիարդի:
Հավելենք, որ հուլիսի 3-ին հրապարակված՝ աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ցանկը գլխավորում է Իլոն Մասկը (234 միլիարդ դոլար), նրան հաջորդում է Բեռնար Առնոն (200 միլիարդ), ապա գալիս է Ջեֆ Բեզոսը (154 միլիարդ)։
Ի դեպ, ամենահարուստ մարդկանց 500-յակում հայկական ազգանուն չկա։
Ամբողջական ցանկը՝ այստեղ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk