Wildberries-ը նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու երաշխիքային վճարը
Լուրեր |
Հանրահայտ Wildberries առցանց շուկան նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու համար սահմանված երաշխիքային վճարը. այժմ վաճառողները պետք է վճարեն 10,000 ռուբլի՝ նախկին 30,000-ի փոխարեն,- գրում է News.am Tech-ը։
Անցյալ տարի այս վճարը կազմում էր նույնքան՝ 10,000 ռուբլի, սակայն 2022-ի հոկտեմբերին շուկան միակողմանիորեն և առանց վաճառողներին ծանուցելու հանկարծակի բարձրացրեց նոր վաճառողների գրանցման չվերադարձվող երաշխիքային վճարը մինչև 30,000 ռուբլի: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հենց հաճախորդներն էին խնդրել դա անել։
«2022-ի սեպտեմբերին հարթակում խարդախության դեպքերը կանխելու նպատակով (կեղծ ապրանքային քարտերի և անձնական հաշիվների ստեղծում) նոր վաճառողների համար անձնական հաշիվ գրանցելու համար ներդրվել է երաշխիքային վճար՝ 30,000 ռուբլի: Ծրագրի գործողության ընթացքում խարդախության դեպքերի թիվը հասցվել է գրեթե զրոյի»,- հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Ընկերության ներկայացուցիչները նաև նշում են, որ շարունակում են մշակել նոր լուծումներ և մեխանիզմներ, որպեսզի հարթակում գրանցվելու դեպքում իրավաբանական անձանց համար հուսալի նույնականացում ապահովեն և այդպիսով կանխեն խարդախների ներթափանցման ու գնորդներին խաբելու դեպքերը։
Այս տարվա հունվարին Wildberries-ը նաև 10,000 ռուբլի չվերադարձվող պարտադիր վճար սահմանեց պատվերների ստացման կետ բացելու համար։ Այս որոշումը ևս հիմնավորվեց խաբեբաների դեմ պայքարով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաշխիքային վճարի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել կեղծ օգտահաշիվների քանակը և կարող է լրացուցիչ պաշտպանել այն ձեռնարկատերերին, որոնք իրենց ապրանքները վաճառում են հարթակի միջոցով։
Վերջերս Wildberries-ը ԱՊՀ մի շարք երկրների ձեռնարկատերերի համար արտոնյալ ծրագիր է գործարկել, որը գործում է հարթակում նոր բիզնես հաշիվներ բացելու պարագայում: Իսկ մայիսի 24-ից հարթակը սեփական առևտրային միջնորդավճարը հայ ձեռներեցների համար նվազեցրել է մինչև 2%։ Խոսքը վերաբերում է այն ձեռներեցներին, որոնք հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսուլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք:
Միևնույն ժամանակ, շուկան ակնհայտորեն չի պատրաստվում չեղարկել ապրանքների վճարովի վերադարձի պրակտիկան։ Ընկերության ղեկավարությունը վստահ է, որ եթե վճարովի վերադարձը չեղարկվի, «կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․