ABNews

Եվրոպայում գազի գինը բորսայում նվազել է 2000 դոլարից 1000 խմ-ի դիմաց

Լուրեր | 2022/08/09 05:21

Եվրոպայում գազի գինը բորսայում նվազել է 2000 դոլարից 1000 խմ-ի դիմաց
Եվրոպայում գազի գինն այսօր բորսայական առուվաճառքի ժամանակ իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց 2000 դոլարից` հուլիսի վերջից առաջին անգամ։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Նիդեռլանդների TTF հանգույցում սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է մինչև 1987 դոլար 1000 խմ-ի դիմաց կամ 188,25 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար (Եվրո/ԱՄՆ դոլարի ընթացիկ փոխարժեքի հիման վրա ICE գները ներկայացված են եվրոյով մեկ ՄՎտ/ժ-ի համար): Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր նվազումը կազմում է 2,5%։  

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը