Մայիսի 22-ի բիզնես լուրերը
Լուրեր |
1. Սահմանամերձ գյուղերի բնակարանային ծրագրի ընթացքը՝ հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ղեկավարությամբ կայացած նիստում մանրամասնորեն քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը սոցիալական ոլորտի բարեփոխումներում։
2. Սիրիայում ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց տուրքը կվճարի պետությունը
ՀՀ կառավարությունը կստանձնի Սիրիայում ՀՀ քաղաքացիության անձնագիր ստացած 448 անձի պետական տուրքի վճարումը, որի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 27 միլիոն դրամ։ Որոշումը պայմանավորված է այդ տարածքում առկա արտակարգ իրավիճակներով։
3. ՀՀ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում հասել է ավելի քան 2 տրլն դրամի
Կառավարության տվյալներով՝ 2025-ի առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն դրամ։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է մոտ 688 հազար դրամ։
4. Խոզերի ներմուծման սահմանափակումը հանվել է մինչև հուլիսի 1-ը լրանալը
Կառավարությունը որոշել է ժամանակից շուտ վերացնել խոզերի ներկրման սահմանափակումը, որը գործում էր 2025-ի հունվարից։ Այս որոշումը վերաբերում է 50 կգ և ավելի զանգված ունեցող կենդանի խոզերին։
5. Հայաստան առանց վիզայի մուտք կսահմանի մի շարք արաբական երկրների քաղաքացիների համար
Նոր ռեժիմով Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի։ Նման հնարավորություն կտրվի նաև Պարսից ծոցի որոշ երկրների քաղաքացիներին։
6. ԵՄ-ը քննում է չինական անվադողերի դեմպինգային ներմուծումները
Եվրամիությունն սկսել է հետաքննություն Չինաստանից ներմուծվող ավտոմոբիլային անվադողերի դեմպինգային քաղաքականության վերաբերյալ։ Մինչև 8 ամիս անց հնարավոր է սահմանվեն ժամանակավոր մաքսատուրքեր։
7. ԵՄ-ի գազային ծախսերը կաճեն առնվազն 10 մլրդ եվրոյով
Սառը ձմեռը զգալիորեն նվազեցրել է ԵՄ-ի գազի պահեստարանների ծավալը՝ ստիպելով անդամ պետություններին լրացուցիչ միջոցներ հատկացնել՝ նախապատրաստվելով հաջորդ ձմռան։
8. Ալժիրը միացել է ԲՐԻՔՍ-ի Նոր զարգացման բանկին
Ալժիրը պաշտոնապես դարձել է ԲՐԻՔՍ-ի Նոր զարգացման բանկի անդամ։ Բանկի նպատակը կայուն և ենթակառուցվածքային զարգացման ֆինանսավորումն է անդամ երկրներում։
9. Հնդկաստանը՝ գլոբալ աճի նոր շարժիչ ուժ
Հնդկաստանի ցածր գնաճը և հնարավոր տոկոսադրույքների նվազեցումը խթանում են ներքին պահանջարկը։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս միտումները կարող են Հնդկաստանին դարձնել գլոբալ տնտեսական աճի առանցքային դերակատար։
Մանրամասները` տեսանյութում:
https://youtu.be/VA9mlRZp87g Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 19:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 16:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 17-ի կարևոր լուրերը
2026/01/17/ 16:19 -
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 15:00 -
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 19:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 16:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 15:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 14:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 14:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 14:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 14:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 13:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․