ABNews

2026 թ. առաջին 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 1 տրլն 290 մլրդ դրամի հարկային եկամուտներ

Լուրեր | 2026/06/04 16:04

2026 թ. առաջին 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 1 տրլն 290 մլրդ դրամի հարկային եկամուտներ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հարկային եկամուտների դինամիկան Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ցուցանիշը 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ ավելի է 164.2 մլրդ դրամով կամ շուրջ 14,6 %-ով։

Միայն 2026 թվականի մայիս ամսին հավաքագրվել է 204.2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 27.1 մլրդ դրամով կամ շուրջ 15.3 %-ով։

Հարկերի վերադարձի ցուցանիշները ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ հարկային հավաքագրումներին զուգահեռ աճել են նաև տնտեսվարողներին վերադարձված գումարները.

«2026 թ. հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 141.4 մլրդ դրամ գումար, ինչը 2025 թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 15.5 մլրդ դրամով կամ 12.3%֊ով»։

Գործընթացի շրջանակներում Hovakat և տեղական այլ ձեռնարկություններ շարունակում են ստանալ օրենքով սահմանված հարկային վերադարձի (այդ թվում՝ ԱԱՀ-ի) համապատասխան վճարումները: Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր գործառույթները՝ նպաստելով արդար, կանխատեսելի և կարգապահ հարկային միջավայրի ձևավորմանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը