ABNews
2022թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական պարտքն աճել է 706.15 մլն դոլարով
Լուրեր | 2022/08/16 08:48

Այս տարվա առաջին կիսամյակում պետական պարտքն աճել է 706.15 մլն դոլարով: Այդ է վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալը: Հայաստանի արտաքին պարտքը հունիսի ընթացքում նվազել է 37.02 մլն դոլարով և կազմել 6.496 մլրդ դոլար, իսկ տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքը նվազել է 152.5 մլն դոլարով։ Այդ թվում, Հայաստանի կառավարության պարտքը հունիսի ընթացքում նվազել է 73.8 մլն դոլարով և կազմել 5.954 մլրդ դոլար, իսկ տարվա սկզբի համեմատ արձանագրվել է նվազում 236.67 մլն դոլարով։ Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա հունիսի ընթացքում այն աճել է 388.36 մլն դոլարով և կազմել 3.436 մլրդ դոլար, իսկ տարվա սկզբի համեմատ արձանագրվել է աճ 753.48 մլն դոլարով։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
