ABNews
2022-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտը կազմել է 927.8 մլրդ դրամ
Լուրեր | 2022/07/25 07:44

Հայաստանում առևտրաշրջանառության ծավալը 2022-ի առաջին 6 ամսում կազմել է 4 տրիլիոն 300 միլիարդ դրամ, 850 միլիարդով ավելի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակը կազմել է 283 միլիոն հատ` 22.5 միլիոնով ավելի 2021-ի հունվար-հունիսի համեմատ: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 927.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ ամենաբարձրն է: Բացի դրանից` հարկ վճարողներին վերադարձրել են 103.7 միլիարդ դրամ: Առաջին կիսամյակի ընթացքում ՊԵԿ-ն իրականացրել է 13 774 ստուգում և ուսումնասիրություն, որից 9 329-ը` ՀԴՄ-ների կիրառման հետ կապված: արձանագրվել է ՀԴՄ չտպագրելու 5 881 դեպք : ՊԵԿ-ը նշում է, որ վերջին տարիներին կա խախտումների նվազման միտում:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
