Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Եվրոպական կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 2.75%: ԵԿԲ նախագահը նշել է, որ չնայած գնաճը մոտենում է թիրախային 2% ցուցանիշին, այնուամենայնիվ համաշխարհային առևտրի հնարավոր «խոչընդոտները» Եվրագոտու երկրներում գնաճի հեռանկարն անորոշ են դարձնում։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4.25-4.5%-ի միջակայքում։ ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելը նշել է, որ ԴՊՀ-ն չի շտապի նվազեցնել տոկոսադրույքները, քանի դեռ գնաճի և աշխատաշուկայի տվյալները բարենպաստ չեն դրա համար։
ԱՄՆ անձնական սպառողական ծախսերի (PCE) գնի ինդեքսը դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 2.6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.3%-ով՝ գրանցելով վերջին 8 ամիսների ամենամեծ աճը, ինչը ենթադրում է, որ Դաշնային պահուստային համակարգն առաջիկայում չի շտապի նվազեցնել տոկոսադրույքները։
ԱՄՆ տնտեսական աճի տեմպը (2.3%) դանդաղել է Boeng-ի աշխատակիցների գործադուլի հետևանքով, իսկ սպառողական ծախսերն աճել են վերջին 2 տարիների ամենաարագ տեմպով, ինչը պայմանավորված է ներքին պահանջարկի աճով։
2024թ.-ին ՀՆԱ-ն աճել է 2.8%-ով նախորդ տարվա 2.9% աճից հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ 25%-ի չափով, իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ 10%-ի չափով։ Ի պատասխան այս որոշման՝ Կանադան և Մեքսիկան հայտարարել են, որ իրենք ևս մաքսատուրքեր կկիրառեն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա, Չինաստանն էլ պատրաստվում է մաքսատուրքերի հարցով դատական հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն