ABNews
Արևի էներգիան Տավուշում նաև տնտեսական խնդիրներ է լուծել
Լուրեր | 2022/10/17 06:48

Արևի էներգիան Տավուշում նաև տնտեսական խնդիրներ է լուծել: Բերդ խոշորացված համայնքի 11 բնակավայրում համայնքային ենթակայության 20 շենք-շինության վրա 350 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել: Արժեքը 110 մլն դրամ է, խոշորացված համայնքի հետ ծրագիրը իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ԱՄՆ կառավարության միջոցներով: Արևային խնայողությունները խոշորացված համայնքում կուղղեն նույն համակարգի զարգացմանը, փողոցների գիշերային լուսավորությանը: Նպատակ կա Բերդը դարձնել կանաչ համայնք, ավելացնել արևային պանելները, խթանել վերականգնվող էներգիայի զարգացումը: Տարածքային զարգացման հիմնադրամի ռազմավարությունն է Հայաստանի տարածքում տեղադրել նմանատիպ 65 կայան:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
