ABNews

1,7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ

Լուրեր | 2026/08/13 18:25

1,7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։

«Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում՝  «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ, «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ, «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ, «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ, «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ, «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ և «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ,

մասնավորապես՝

-հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,

-օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,

-առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,

-բացակայել են ցանկապատումները և այլ։

Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։

Միջոցառումները շարունակվում են։

Հարգելի՛ քաղաքացիներ, նմանատիպ իրավիճակների ականատես լինելու դեպքում խնդրում ենք տեսանյութերն ու համապատասխան տեղեկատվությունը փոխանցել ԲԸՏՄ՝ Ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել 119 թեժ գծին։

 Ձեր ահազանգերը կարևոր են բնապահպանական իրավախախտումների արագ բացահայտման և կանխարգելման գործում»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը