Հայաստանի արտահանման քարտեզը՝ ըստ երկրների
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 646.02%-ով կամ 2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.97%-ը։
Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․17 մլրդ դոլար, -20.48% կամ -300․4 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 16.50%-ը։
Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 655․06 մլն դոլար, +293.86% կամ +488․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.27%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 68․78 մլն դոլար, -19.67% կամ -16․8 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.97%-ը։
Վրաստանը հինգերորդն է՝ 57․96 մլն դոլար, -9․75% կամ -6․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.82%-ը։
Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 46․3 մլն դոլար, +93․69% կամ 22․4 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0․66%-ը։
Յոթերորդը Շվեյցարիան է՝ 45․75 մլն դոլար, +29․24% կամ +10․4մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0․65%-ը։
Ութերորդ հորիզոնականում Բելառուսն է՝ 45․44 մլն դոլար, +13․28% կամ +5․3մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.64%-ը։
Իններորդը Իրանն է՝ 44․43 մլն դոլար, -2․56% կամ -1․17մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.63%-ը։
Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 43․46 մլն դոլար, -69․48% կամ -98․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.61%-ը։
Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 18․56%-ով և կազմել 1․26 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 18․72%-ով և կազմել 1․24 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 17․86%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 17․61%։
Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -25․02%-ով և կազմել 229․1 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.24%-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.