Թափանցիկ կառավարում. Անկանխիկ վճարումների համար բանկային հաշիվ չունեցող համատիրությունները կտուգանվեն
Լուրեր |
Պարտադիր և այլ վճարները անկանխիկ եղանակով հավաքելու համար բանկային հաշիվ չբացած բնակելի շենքերի լիազոր մարմինները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչի խոսքով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում համակարգը ավելի թափանցիկ կդառնա, ինչն էլ թույլ կտա ավելի լավ կառավարել վճարումներից գոյացած գումարները:
Վճարումները կատարվելու են յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով: Վարչական տույժ կիրառելու որոշումը կսկսի գործել նոյեմբերի 24-ից: Օրինախախտները կտուգանվեն 10.000 դրամով, մեկ ամսվա ընթացքում բացթողումը չվերացնելու դեպքում` կրկնակի ավելի: Փորձ է արվելու նաև տարբեր ծրագրերով կրթել և վերապատրաստել լիազոր կառավարիչներին, իսկ մինչև տարեվերջ կմշակվի բարեփոխումների հայեցակարգ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով