ABNews
Դիլիջանում մեկնարկել է այս տարվա սուբվենցիոն 4 ծրագրերից առաջինը
Լուրեր | 2022/09/20 06:16

Դիլիջանում նորոգվում է քաղաքի ամենաերկար փողոցը: Մեկնարկել է այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն 4 ծրագրերից առաջինը: Ծրագրերի մոտ 1.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքի 722 մլն-ից ավելին բաժին է ընկնում այս ճանապարհին: Շինարարությունը միաժամանակ ընթանում է մի քանի հատվածներում: Կենտրոնական և բանուկ փողոցի մոտ 100 մետրը երթևեկի համար տևական ժամանակ ամենավտանգավոր հատվածն էր: Մայթը մնացել էր հողահոսքի տակ, և սողքը սպառնում էր արդեն ճանապարհին: Շինարարական աշխատանքում ընդգրկված է նաև 15-ից ավելի տեղաբնակ: Ասում են՝ գործին խանգարում է միայն մեքենաների ինտենսիվ երթևեկը: Շինարարների հավաստմամբ՝ եթե եղանակը թույլ տա, աշխատանքը կավարտվի նախատեսված ժամկետում՝ նոյեմբերի վերջին:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
